Հանրային քննարկում նվիրված ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին


Հանրային քննարկում նվիրված ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին

  • 01-04-2015 11:00:00   | Հայաստան  |  Քննարկում
ՕՔՍՖԱՄ հայաստանյան գրասենյակը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հրավիրում են  մասնակցելու ՀՀ Գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թթ. կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացին նվիրված հանրային քննարկմանը: Քննարկումը տեղի կունենա 2015 թ. ապրիլի 1-ին ժամը 11:00-ին Արմենիա Մարրիոթ հյուրանոցի Մասիս դահլիճում:
 
Միջոցառման ակնկալվող մասնակիցներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ինչպես նաև այլ նախարարությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, մարզային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում