Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում են «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գիրքը
01-04-2015 14:30:00 | Հայաստան | Իրադարձություն
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում են «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գիրքը
Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ կառավարության ներկայացուցիչներ:
ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը կմասնակցեն հայկական սփյուռքից ՀԲԸՄ շուրջ 100 ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների, Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
Միջոցառումը տեղի կունենա՝ ապրիլի 1-ին, ժամը 14:30-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում: