Հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպում «Այբ» դպրոցում


Հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպում «Այբ» դպրոցում

  • 01-04-2015 16:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 1-ին, ժամը՝ 16:30-ին «Այբ» դպրոցում (հասցե՝ Թբիլիսյան խճ. 11/11) տեղի կունենա հայկական և ռուսական տեխնոլոգիական ընկերությունների հանդիպումը:
 
Հանդիպման նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ներկայացումը, հայկական և ռուսական ՏՏ ընկերությունների միջև երկխոսության, գործարար շփումների և համագործակցության խթանումը:
 
Հանդիպման շրջանակներում կներկայացվի «Այբ» կրթական հիմնադրամի գործունեությունը և տեղի կունենա նոր սերնդի ձևավորման թեմայի շուրջ քննարկում: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ելույթ կունենան նաև «Լույս» հիմնադրամի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները: 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն