«Սեռական բռնությունը ՀՀ-ում» մեդիա հանդիպում


«Սեռական բռնությունը ՀՀ-ում» մեդիա հանդիպում

  • 04-05-2015 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ, սույն թվականի մայիսի 4-ին կազմակերպում է «Սեռական բռնությունը ՀՀ-ում» վերնագրով մեդիա հանդիպում:
Հանդիպումը տեղի կունենա Մեդիա Կենտրոնում /Սարյան 30/ մայիսի 4-ին, ժամը 11:00-ին:
Մեդիա հանդիպմանը կմասնակցեն հյուրեր ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քնչական կոմիտեից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և ներկայացուցիչ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ից:
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք հետևյալ հարցերին՝
1. որքանով է ՀՀ-ում տարածված սեռական բռնությունը
2. ովքեր են հաճախ դառնում սեռական բռնության զոհեր
3. ինչպես է գործում ՀՀ օրենսդրությունը
4. որքանով արդյունավետ են աշխատում հատուկ կառույցները
ՀՀ-ում սեռական բռնության հիմնախնդրի, տարածվածության ուսումնասիրման փորձեր շատ քիչ են արվել, ինչը դժվարեցնում է երևույթի վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելը: Սակայն ըստ ՀՀ ոստիկանության տվյալների 2013թ. արձանագրվել է 116 դեպք կանանց և անչափահասների նկատմամբ, 2014թ.՝ 97 դեպք և 2015թ. առաջին երեք ամիսների ընթացքում 32 դեպք: Վերջին երկու տարվա ընթացքում սեռական բռնության դեպքերի նվազման իրենց մեկնաբանությունները կներկայացնեն մեդիա հանդիպման հյուրերը:
 
 
Հարցերի դեպքում կարող եք դիմել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանին՝ հետևյալ հեռախոսահամարով`077 56 57 26: 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս