ժենգյալով հացի փառատոն Ծաղկաշատում


ժենգյալով հացի փառատոն Ծաղկաշատում

  • 29-04-2015 13:00:00   |   |  Իրադարձություն
 
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում, ս. թ. ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի Նիկոլ Դումանի տուն-թանգարանի տարածքում առաջին անգամ կազմակերպելու է «Ժենգյալով հացի փառատոն»:
 
Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջան ÷առատոնին ներկայանալու է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ և արհեստավարժ մասնակիցներով: Փառատոնին ներկայացվելու է Ժենգյալով հացի պատրաստման ողջ գործընթացը, որն ուղեկցվելու է ուտեստի հետաքրքիր մատուցմամբ: 
Փառատոնի նպատակն է՝ արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումն ու հանրահռչակումը,  ազգային ավանդույթների, սովորույթների, ազգագրական առանձնահատկությունների հանդեպ հոգածության և հարգանքի արմատավորումը:
Ժենգյալով հացը, իրավամբ, համարվում է արցախյան խոհանոցի «այցեքարտը»: Ալյուրից, կանաչեղենից, ձեթից ու համեմունքներից պատրաստվող  բացառիկ այս ուտեստÝ Արցախում պատրաստվում է վաղուց,  իսկ գրավոր աղբյուրներում հիշատակվել է XIX դարի վերջերին, երբ գրավոր ավանդվել է արցախյան բանահյուսությունը: 2013թ. ժենգյալով հացն ընդգրկվել է ԼՂՀ կառավարության կողմից հաստատված՝ Արցախի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:
Ժենգյալով հացի փառատոնը  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Արցախյան խոհանոցի փառատոնի շրջանակներում կազմակերպվող երրորդ միջոցառումն է: 2014թ. Ասկերանի շրջանի Խանցք գյուղում կազմակերպվել է թոնրահացի, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում՝  արցախյան թթվի փառատոնը: 
 
Միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 29-ին ժամը 13:00-ին: Փառատոնը կուղեկցվի ավանդական հյուրասիրությամբ, հետաքրքիր խաղ-մրցույթներով, համերգային ծրագրով, արցախյան մշակույթի ներկայացման այլ միջոցառումներով: 
Մուտքն ազատ է: 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն