Կայանալու է «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն»-ի շնորհանդեսը


Կայանալու է «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն»-ի շնորհանդեսը

  • 29-04-2015 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին  (Սփյուռքի նախարարություն - Erebuni Plaza, 5 -րդ հարկ, սենյակ 503) ՀՀ Սփյուռքի նախարարությունը, ՀՀ վարչապետին կից գործող ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարությունը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը և ISMA ՍՊԸ-ն անցկացնելու են «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն»-ի շնորհանդեսը: Միջոցառման կարգախոսն է՝ «Հայոց լեզուն հասանելի դարձնել Թուրքիայի տարածքում բնակվող ծպտյալ հայերին» : Շնորհանդեսին ներկայացվելու են՝
 
1. Բջջային հեռախոսով աշխատող ինտերնետային բազմալեզու թարգմանչական-բացատրական բառարաններ: Աշխատում է 14 լեզուների ցանկացած զույգի համար, մասնավորապես՝ թուրքերենից հայերեն (արևելահայերեն, արևմտահայերեն, համշենի բարբառ(համշենահայերեն) թարգմանությունը և թարգմանված բառի տառահնչեցումը, որը միտված է ծպտյալ հայերին սպասարկելու համար: Բառարանի մասին լրացուցիչ ինֆորմացիա կարողեք ստանալ կից նյութերում:
 
2. Էլեկտրոնային բառարանների մշակման նոր ձևաչափ, որի հիմքում ընկած է մարդկային մտածողության միավորների՝ բառիմաստների շտեմարան, որը թույլ է տալիս մեկտեղել մինչ օրս տպագրված հայատառ թե′ թարգմանչական, թե′ բացատրական բառարանների նյութերը: Այդ շտեմարանից բառարնները ստացվում են ծրագրային եղանակով: Ներկայացվում է լեզվային համակարգ, որում արդեն մեկտեղված են 25 բառարանների նյութեր:
Նոյյան տապան   -   Իրադարձություն