Աշխատաժողով՝ «Հայաստանում աղետների ժամանակ գնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով


Աշխատաժողով՝ «Հայաստանում աղետների ժամանակ գնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով

  • 02-06-2015 09:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Հունիսի 2-3-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը կազմակերպում են «Հայաստանի Հանրապետությունում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողով: 
 
Բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, ժամը 09.30-ին Երևանի  «Էրեբունի պլազա» հյուրանոցի 9-րդ հարկի սրահում:
 
Աշխատաժողովի նպատակն է նախապատրաստել ամռանը կայանալիք «Հայաստանի Հանրապետությունում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որին ընդգրկված են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվամիջոցների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Աշխատաժողովին մասնակցելու նպատակով խնդրվում է մինչև 2015 թ. մայիսի 23-ը info@mes.am էլեկտրոնային հասցեով կամ 010 31-77-20 հեռախոսահամարով ներկայացնել արտակարգ իրավիճակների լուսաբանմամբ զբաղվող լրագրողի կամ խմբագրի թեկնածություն և նրա կոնտակտային տվյալները (անուն, ազգանուն, զբաղեցրած պաշտոնը, հեռախոսահամարը և էլ.փոստի հասցեն):
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն