10-րդ փառատոնը` Գորիսում. Սյունիքը կհյուրընկալի փողային նվագախմբերին


10-րդ փառատոնը` Գորիսում. Սյունիքը կհյուրընկալի փողային նվագախմբերին

  • 31-05-2015 00:00:00   | Սյունիքի մարզ  |  Այցելություն
Մայիսի 31-ին Գորիսում փողային նվագախմբերի մեծ փառատոն է լինելու, որի մասնակիցների թիվը հասնում է 500-ի:
    2005թվականից սկսած` ՀՀ  Կրթության և Գիտության Նախարարության  Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնը կազմակերպում է <Հնչիր շեփոր հաղթական> նշանաբանով փողային նվագախմբերի շքերթ-փառատոն, որի նպատակն է`  նպաստել  դպրոցականների և երիտասարդների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը, նպաստել նրանց կատարողական վարպետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել նոր փողային  նվագախմբերի ստեղծմանը:  Փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին մասնակցում են ՀՀ հանրակրթական, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն և կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում գործող փողային նվագախմբերը:
     Առաջին փառատոնին մասնակցել են  6 նվագախմբեր: Այնուհետև նվագախմբերի քանակը սկսել է աճել և արդեն 2015թ. մասնակցության հայտ են ներկայացրել 16 նվագախմբեր և թմբկահարների անսամբլներ:  2011թ.-ից փառատոնը անց է կացվում մարզերում:
   2011թ. փառատոնը հյուրընկալեց Գյումրին, 2012թ.՝ Ստեփանակերտը, 2013թ. ՝Վանաձորը,  2014թ.՝ Ստեփանավանը և Դիլիջանը: 
    2015թ. փառատոնը, որը նվիրված է Հայրենական  Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին, անց է կացվելու Հանրապետության ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Գորիսում և մերձակա 4 գյուղերում / Շինուհայր, Վերիշեն, Խնձորեսկ և Քարահունջ/:   Մասնակիցների քանակը մոտ 500 պատանիներ և աղջիկներ: 
Պարտադիր ծրագիրն է  Դավիթ Թուխմանովի <Հաղթանակի օրը> և Արմեն Մարտիրոսյանի <Հայկական բանակը>:
   
ՀՀ Կրթության և Գիտության Նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակութի մանկապատանեկան կենտրոն Հեռախոս` 52-09-63,091-40-11-28,099-40-11-28
 
Նոյյան տապան   -   Այցելություն