Գիտաժողով՝ «Կեղծ դեղերի դեմ պայքարի ժամանակից մեթոդները» թեմայով


Գիտաժողով՝ «Կեղծ դեղերի դեմ պայքարի ժամանակից մեթոդները» թեմայով

  • 26-05-2015 09:30:00   | Հայաստան  |  Գիտաժողով
 
Մայիսի 26-27 Մարիոտ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կմեկնարկի,  առաջին անգամ ԱՊՀ տարածքում  անցկացվող, «Կեղծ դեղերի դեմ պայքարի ժամանակից մեթոդները» թեմայով գիտաժողովը:
 
Գիտաժողովը կազամկերպել են ՀՀ առողջապահության նախարարությունը, Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փոռձագիտական կենտրոնը,  «Սանոֆի-Ավենտիս  գրուփ» դեղագործական ընկերության ակտիվ աջակցությամբ: 
 
Մասնակցելու են ` ՀՀ առողջապահության նախարարության, Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փոռձագիտական կենտրոնի, միջազգային հանրաճանաչ դեղագործական ընկերությունների և փորձագիտական  կառույցների պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Թեմայի շրջանակներում տեղական և միջազգային մասնագետներն իրենց ելույթներում կանդրադառնան կեղծ դեղերի դեմ պայքարի միջազգային փորձին,  Եվրոպայում, Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղերի դեմ պայքարի ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին: 
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները կստորագրեն նաև համագործակցության հուշագիր:
 
 
 Սիրով հրավիրում ենք լուսաբանելու  գիտաժողովի ընթացքը,  հանրությանը ներկայացնելու դեղերի անվտանգության խնդրին վերաբերող կարևոր հարցերն ու  իրականացվելիք քայլերը:
 
 Գիրաժողովի բացումը` մայիսի   26-ին ժամը 9.30:
Հուշագրի ստորագրումը` նույն օրը ժամը 10.00:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով