«Նոյյան Տապան»-ի հյուրն է Բեյրութի ԱԶԴԱԿ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը
29-05-2015 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
Մայիսի 29-ին ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) Բեյրութի ԱԶԴԱԿ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը կամփոփի Մերձավոր Արևելքում Ցեղասպանության 100- ամյա տարելիցին նվիրված միջոցառումները։
Բանախոսը ասուլիսի ընթացքում կադրադառնա տարածաշրջանի քաղաքական գործընթացներին, իրադարձությունների հաջորդականությանը, հնարավոր հետագա զարգացումներին, ինչպես նաև կներկայացնի սիրիահայության՝ մասնավորապես հալեպահայության ներկայիս վիճակը։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-27-64-62 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին:
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։