Դասընթաց՝ “Նախագծերի Կառավարում” թեմայով


Դասընթաց՝ “Նախագծերի Կառավարում” թեմայով

  • 07-07-2015 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հուլիսի 7-ին, ժ. ` 19:00-ին Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են “Նախագծերի Կառավարում” թեմայով դասընթաց։
 
Սեմինարը կվարի PMP© հավաստագրված մասնագետ Մարինե Ղահրամանյանը:
 
ՆՊԱՏԱԿԸ
Այս անվճար կողմնորոշիչ սեմինարը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են և ցանկանում են մասնակցել հուլիսին մեկնարկող ՆԿ դասընթացին: Սեմինարի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք տեղում ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները դասընթացի ծրագրի վերաբերյալ, ինչպես նաև ծանթանալ դասընթացի վարողի և կենտրոնի հետ:
Ստորև կարող եք տեսնել նաև նախագծերի կառավարման երկարաժամկետ դասընթացի ծրագիրը, որոնք կմեկնարկեն հուլիսին.
*          Նախագծերի Կառավարում: Հիմնական Գործիքները և  Մեթոդները | (Փուլ 1)
*          Նախագծերի Ռազմավարական Կառավարում PMI® (PMBOK®) | (Փուլ 2)
 
ԻՆՉՊԵՍ ԳՐԱՆՑՎԵԼ ՍԵՄԻՆԱՐԻՆ
Հետաքրքրեց Ձեզ այս սեմինարը, գրանցվելու համար սեղմեք այստեղ և լրացրեք մասնակցության հայտը online մինչև ս.թ-Հուլիսի 6-ը [ներառյալ]:  ՍԵՄԻՆԱՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել 010 556810 կամ այցելել մեզ:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն