ԴիջիԹեք ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը


ԴիջիԹեք ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը

  • 02-10-2015 00:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։
 
Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն անցյալ տարի մասնակից ընկերությունների և այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև այս տարի: ԴիջիԹեք Էքսպո 2015-ին ակնկալվում է 130 տեղական և միջազգային ընկերությունների մասնակցություն և շուրջ 40 000 այցելություն:
 
ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաև աշխատանքի տոնավաճառ և այլ միջոցառումներ:
 
 
Տեղեկությունների համար դիմել 
091 50 68 84 հեռախոսահամարով
Նոյյան տապան   -   Իրադարձություն