Հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի հետ


Հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի հետ

  • 28-07-2015 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
Հուլիսի 28-ին, ժամը 20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում (կարմիր դահլիճ)  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ` տեղի կունենա հանդիպում-երեկո ՀՀ ժողովրդական արտիստ, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:
 
Երեկոյի ընթացքում կցուցադրվեն անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն կունենան լսելու վարպետին, հարցեր ուղղելու նրան:
 
Մուտքն ազատ է:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ