Կանցկացվի ԱրմԹեք Կոնգրես’15 բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ ամենամյա գլոբալ համաժողովը
12-10-2015 10:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Տեղեկացնենք, որ ԱրմԹեք Կոնգրես’15բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ ամենամյա գլոբալ համաժողովը կանցկացվի ս.թ. հոկտեմբերի 12-ին Երևանում, իսկ հոկտեմբերի 14-ին՝ առաջին անգամնաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
Համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել, ծրագրել և իրագործել Հայաստանի ներկայիս տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների պահպանմանն ուղղված քաղաքականությունն ու նախաձեռնությունները, հայտնաբերել նոր գործարար և ներդրումային հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և մասնագիտական ընդլայնված ցանց, ինչպես նաև համաշխարհային մակարդակով բարձրացնել Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:
ԱրմԹեքը հանդիսանում է համագործակցային հարթակ բարձր տեխնոլոգիաների ոլորտի խոշոր գործարարների, ընկերությունների ղեկավարների, համալսարանների, գիտահետազոտական կենտրոնների և հարակից այլ գլոբալ կազմակերպությունների ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների համար Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպական Միությունից, ԱՊՀ երկրներից, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի և Հարավ-արևելյան Ասիայի երկրներից: Միջոցառումը նվիրված է լինելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայիս և ապագա մասնակցությանը դինամիկ գլոբալ տնտեսությանը, համատեղ ձեռնարկությունների զարգացման և ներդրումների խթանման համար դրա անսահմանափակ ներուժին:
Համաժողովի մասնակցության համար գրանցումնարդեն բաց է: Վարջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։ Գրանցվելու համար սեղմեք այստեղ։