«Armenia EXPO 2015» ցուցահանդեսային ֆորումը հանդիսանում է խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում: Այն մի հարկի տակ է հավաքում տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող 100-ից ավելի կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայություններ:
Արտասահմանյան կազմակերպությունների հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ, իսկ այս ցուցահանդեսը լավ հնարավորություն է նոր բիզնես կապեր հաստատելու համար:
Հանդիսանալով տարվա ամփոփիչ և կարևորագույն ցուցահանդեսը` «Armenia Expo 2015» ցուցահանդեսային ֆորումը մեծ իրադարձություն է տարածաշրջանում և այս տարի այն կլինի աննախադեպ թե իր ընդգրկման ծավալներով, թե աշխարհագրությամբ, որն անշուշտ իր դրական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության զարգացման աճի և միջազգային կապերի ամրապնդման գործընթացում:
«Armenia Expo 2015» ցուցահանդեսային ֆորումի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսները հետևյալն են`
INDUSTRIAL ARMENIA EXPO
BUILD EXPO
EXPO FOOD & DRINKS
TRANS EXPO
COMP_EXPO
POLYGRAPHY.PUBLISHING.ADVERTISEMENT EXPO
FURNITURE SALON
FINANCE. CREDIT. INSURANCE. AUDIT EXPO
REST & ENTERTAINMENT
Ցուցահանդեսի նպատակներն են՝ ապրանքների, ծառայությունների ներկայացում և նոր գործնական հարաբերությունների հաստատում: