Առաջին միջազգային փառատոն` «Հնդկաստանի օրեր Հայաստանում»


Առաջին միջազգային փառատոն` «Հնդկաստանի օրեր Հայաստանում»

  • 31-08-2015 19:15:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հայ-հնդկական բարեկամություն հ/կ-ն, Միջմշակութային Ուսումնասիրությունների, Ուսուցման և Երկխոսության Միջազգային Կենտրոն հ/կ-ն և «Հավանա» Ռեստերանային Ռամալիրը Հայաստանում Հնդկաստանի դեսպանության բարձր հովանու ներքո օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը կազմակերպում են «Հնդկաստանի օրեր Հայաստանում» առաջին մշակութային փառատոնը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին ժամը 19:15-ին “Հավանա” Ռեստորանային Համալիրում:
 
Փառատոնի նպատակն է ստեղծել Հնդկաստանի հետ միջմշակութային երկխոսության նոր հարթակ` այս երկրի իրական մշակութային արժեքների ճանաչման միջոցով: Փառատոնը կտևի 7 օր` ներկայացնելով Հնդկաստանի մշակութային ամբողջ ներկապնակը:
 
Ներկա կլինեն ավելի քան 20 երկրների դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, նախարարություններից և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ:
Նոյյան տապան   -   Իրադարձություն