Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը


Հայաստանում կկայանա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովը

  • 11-10-2015 13:15:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը:
 
Միջոցառմանը մասնակցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի անունից հրավերներ են ուղարկվել Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների արտաքին գործերի նախարարներին: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
 
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային խնդիրները, միջազգային և տարածաշրջանային արդիական հարցեր, որոնց վերաբերյալ կընդունվեն համապատասխան բանաձևեր։
 
Համաժողովին հաջորդելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի պաշտոնական այցը Հայաստան:
 
Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաև հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը:
 
Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից և Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երևանում և Գյումրիում:
 
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամաերգային համալիրում, ուր կայանալու է նախարարական համաժողովը, նախատեսվում է Հայաստանի զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, մշակույթը ներկայացնող տաղավարների և հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսների կազմակերպում:
 
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
 
Հոկտեմբերի 11-ին, ժամը` 13:15-ին, Մարզահամերգային համալիրում տեղի կունենա նախարարական համաժողովի արդյունքներով համատեղ մամլո ասուլիսը:
 
Տեխնիկական մանրամասներ` հավատարմագրվող լրագրողների համար
 
Ասուլիսը և նախարարական համաժողովը լուսաբանելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 8-ը, ժամը` 16:00-ն, հավատարմագրվել` անցնելով հետևյալ հղումով.
http://cpf0315.site.exhibis.net/accreditation_presse/accueil_presse.htm
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` (+374) 60 620 203, (+374) 60 620 206:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս