Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը (Harlem Désir) կայցելի Հայաստան


Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը (Harlem Désir) կայցելի Հայաստան

  • 08-10-2015 09:30:31   | Հայաստան  |  Այցելություն
Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հառլեմ Դեզիրը (Harlem Désir) սթ. հոկտեմբերի 8-ից 11-ը կայցելի Հայաստան՝ ներկայացնելու ֆրանսիական կառավարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանին: Իր այցի ընթացքում Պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների հետ, կայցելի Հայոց Ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարան : Նա կհանդիպի նաև Հայաստանում ֆրանսիական համայնքին՝ մասնավորապես գործարարների:
 
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը  տեղեկացնում է, որ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ դեսպանության օժանդակությամբ կկազմակերպվեն երկու մշակութային միջոցառումներ : Երկու ֆրանկոֆոն խմբեր՝ ԲԻԿ (BIC) ռեփ-ֆոլկ խումբը Հաիթիից և Պոկեմոն Կրյու (Pockemon Crew ) հիպ-հոպ խումբը Ֆրանսիայից հանդես կգան բացօթյա անվճար համերգով ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00 Կասկադ համալիրում և կիրակի՝ հոկտեմբերի 11-ին ժամը 19.00 Տիկնիկային թատրոնում: 
Նոյյան տապան   -   Այցելություն