Շնորհանդես՝ «ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ «ՀԱՄԼԵՏԸ»» գրքի


Շնորհանդես՝ «ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ «ՀԱՄԼԵՏԸ»» գրքի

  • 08-10-2015 18:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
«Անտարես» հրատարակչությունը Highfest 13-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է.
 
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին՝ Հովհ. Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում տեղի կունենա ՓՈԼ ՌՈՒԴՆԻԿԻ «ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ «ՀԱՄԼԵՏԸ»» (թարգմանիչ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան) գրքի  շնորհանդեսը:
 
Փոլ Ռուդնիկի «Ես ատում եմ «Համլետը»» թատերախաղում քննարկվում է այն հարցը, թե որքանով է Շեքսպիրի «Համլետ»-ը ժամանակակից հանդիսատեսի համար հոգեհարազատ: Ռուդնիկն իր թատերախաղը լցրել է ծիծաղով՝ թեթևակի ծաղրելով անշարժ գույքի ընչաքաղց գործակալին, հոլիվուդյան անմիտ արտադրության ղեկավարին, հավակնոտ, սակայն բարի նպատակ հետապնդող դերասանուհիներին և հարբեցող, կնամոլ դերասաններին:
Նոյյան տապան   -   Շնորհանդես