‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››. ԺԱԻ ուսանողների կուրսային աշխատանքը ‹‹Կալենց›› թանգարանում


‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››. ԺԱԻ ուսանողների կուրսային աշխատանքը ‹‹Կալենց›› թանգարանում

  • 13-11-2015 19:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք››.
 
ԺԱԻ ուսանողների կուրսային աշխատանքը ‹‹Կալենց›› թանգարանում
 
 
 
Ժամանակակից արվեստի ինստիտուտը ‹‹Կալենց›› թանգարանի հետ մեկտեղ ներկայացնում է ‹‹Ավետիք Ալավերդյան. Գույնը իբրև կիրք›› խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ին և հանրությանը հասանելի կլինի մինչև դեկտեմբերի 23-ը։ (Հասցեն՝ ք. Երևան, Կալենցի 18):
 
Ցուցահանդեսը Արվեստի քննադատության և կուրատորական ուսումնասիրությունների դպրոցի 2013-2015 ուստարվա 3-րդ՝ կուրատորական մոդուլի ուսանողներ Լիլիթ Անտոնյանի և Թերեզա Դավթյանի  կուրսային աշխատանքն է (ղեկ.`Ն Կարոյան):
 
 
Ցուցահանդեսի հղացական շրջանակը
 
Այս ցուցահանդեսով մենք նպատակ ունենք ուշադրություն դարձնել արդի և ժամանակակից արվեստների ներքին խնդիրներին, ինչպես նաև  դրանց միջև առկա հակասություններին: 
 
Եղվարդում ապրող Ավետիք Ալավերդյանի  հայացքը ուղղված է դեպի անցյալ և բնություն։ Թվում է, թե  այդ հայացքի համար անդորրի հնարավորություններն այստեղ շատ ավելի մեծ պիտի լինեին, սակայն գույնի նկատմամբ արվեստագետի ունեցած կիրքը, գալիս է խախտելու խաղաղ թեմաները։ Արդյունքում նրա վրձինը ստեղծում է պատկերներ, որոնք լեցուն են  զգացական բուռն հակասություններով։ Կարծում ենք, այս հակասությունների միջոցով են դրսևորվում նահաջ ապրող արդի արվեստի լարումները ժամանակակից իրականության (այդ թվում նաև արվեստի) մեջ։
 
Համադրողներ՝ Թերեզա Դավթյան, Լիլիթ Անտոնյան
Նոյյան տապան   -   Ցուցահանդես