Ասուլիս՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի և Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի մասնակցությամբ


Ասուլիս՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի և Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի մասնակցությամբ

  • 18-11-2015 16:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Նոյեմբերի 18-ին ժամը 16:00, ԱՄՆ դեսպանատանը տեղի կունենա ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքի մամլո ասուլիսը:
 
Միջոցառմանը մասնակցել ցանկացող լրատվամիջոցներին  խնդրում ենք գրանցվել մինչև վաղը  ժամը 12:00՝ ուղարկելով պատասխան նամակ:   Ներկայացված լրագրողների անունները փոփոխման ենթակա չեն:  Նշված ժամկետից հետո ուղարկված հավատարմագրման հայտերը չեն ընդունվի: 
 
Բոլոր լրագրողներին խնդրում ենք ներկայանալ անձնագրերով:
 
Դեսպանատան տարածքում լրագրողներին արգելվում է օգտվել Ipad, notebook, netbook և նմանատիպ այլ սարքերից:  Հեռախոսը որպես ձայնագրիչ նույնպես չի կարող օգտագործվել:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս