Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կհյուրընկալի «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն

  • 17-11-2015 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ս.թ. նոյեմբերի 17-ին, ժամը 11.00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (Գիտական խորհրդի նիստերի դահլիճ. 1-ին մասնաշենք, 1301 լսարան) կհյուրընկալի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2015թ. մրցանակի դափնեկիր, «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն:
 
 
Ի արժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Եվգենի Կասպերսկու համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած նրա այցելության` բուհի Գիտական խորհրդի որոշմամբ Եվգենի Կասպերսկուն կշնորհվի ՀԱՊՀ-ի բարձրագույն պարգևը` Ոսկե մեդալ:
Համալսարանում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի, բուհի ղեկավար անձնակազմի, ուսանողության ու պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև այլ բուհերի ղեկավարների և ոլորտային գիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ: 
Այնուհետև, պարոն Կասպերսկին կկարդա դասախոսություն: Այն հիանալի հնարավորություն է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի հիմնարար հայտնագործություններին և նորագույն նվաճումներին դրանց իսկ հեղինակներից:
Տեղեկացնենք նաև, որ ՀԱՊՀ-ի Շարունակական կրթության կենտրոնի «Կասպերսկի Լաբորատորիա» ուսումնական կենտրոնի բացման առթիվ կատարած նախորդ այցի ժամանակ Եվգենի Կասպերսկուն շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն