Համերգ՝ աուտիզմ ունեցող երեխաների համար


Համերգ՝ աուտիզմ ունեցող երեխաների համար

  • 18-11-2015 16:00:00   | Հայաստան  |  Համերգ
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հյուրերը լինելու են աուտիզմ ունեցող երեխաները։
 
Նրանց համար կներկայացվի «Հույսի երաժշտություն» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչելու են հատվածներ Խաչատրյանի մանկական ալբոմներից։ Երեխաների համար համերգային ծրագիրը կկատարեն Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի աշակերտները։
 
Հիշեցում.Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
 
Նոյյան տապան   -   Համերգ