Շնորհանդես՝ Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի


Շնորհանդես՝ Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի

  • 18-11-2015 19:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես

Նոյեմբերի 18-ին, ժամը՝ 19:00, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սերգեյ Մանվելյանի «Լուսինե Զաքարյանը ժամանակակիցների հուշերում» գրքի շնորհանդեսը:
 
Գրքում հեղինակը ներկայացրել է Հայաստանի և Սփյուռքի շուրջ 80 արվեստագետների՝ իր անձնական նախաձեռնությամբ հավաքագրված բացառիկ հուշեր բոլոր ժամանակների անզուգական երգչուհի Լուսինե Զաքարյանի մասին: Նույնիսկ երկու տասնամյակ անց Լուսինեի ընկերները նրա մասին հիշում և պատմում են հպարտությամբ, որպես հրաշքի երբեմնի ականատես, սրտի հուզումով, երբեմն էլ՝ արցունքն աչքերին: Իսկ 100-ից ավելի լուսանկարները, որ զարդարում են գրքի բազում էջեր, ամբողջացնում և ընդգծում են անվանի երգչուհու սուրբ և լուսավոր անհատականությունը:
 
Երեկոն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որը վարելու է ՀՀ վաստ. արտիստ Սարգիս Նաջարյանը: Շնորհանդեսին ներկա են լինելու երգչուհու ընտանիքի անդամները, լեգենդար արվեստագետներ:
 
Հասցե՝ Իսահակյան 1
Մուտքն ազատ է
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես