Ցուցահանդես՝ Կվիլլինգ արվեստի


Ցուցահանդես՝ Կվիլլինգ արվեստի

  • 18-11-2015 18:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 18.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա Կվիլլինգ արվեստի (paper art, թղթե արվեստ) ցուցահանդեսի բացումը։
 
Կներկայացվեն Նաիրա Ավետիսյանի հեղինակած ավելի քան 30 աշխատանքները։ Սա բացառիկ ցուցահանդես է, նոր խոսք Հայաստանում։ Կվիլլինգը՝ երկար և բարակ թղթերի ոլորումով ստացված գունագեղ աշխատանքների արվեստը, ծագել է միջերկրյածովային Եվրոպայում 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին: Կվիլլինգի ցուցահանդես Հայաստանում բացվում է առաջին անգամ։
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես