Sputnik Արմենիա. Ասուլիս՝ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի մասնակցությամբ


Sputnik Արմենիա. Ասուլիս՝ ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի մասնակցությամբ

  • 18-11-2015 12:00:00   | Ռուսաստան  |  Տեսակամուրջ
Նոյեմբերի 17-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դուման քննում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և աշխարհի այլ տարածաշրջանների խորհրդարանականներին ուղղված հայտարարությունը, որում կոչ է արվում ամեն ջանք գործադրել միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու համար
 
Նոյեմբերի 18-ին, ժամը 12։00-ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4-րդ հարկ) տեղի կունենա ՌԴ Պետդումայի փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակի մամուլի ասուլիսը` տեսակապի ձևաչափով։ ՝ Մամուլի ասուլիսի թեման է` «Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծումը»։
 
Նոյեմբերի 17-ին ՌԴ Դաշնային ժողովի Պետական դուման քննում է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և աշխարհի այլ տարածաշրջանների խորհրդարանականներին ուղղված հայտարարությունը, որում կոչ է արվում ամեն ջանք գործադրել միջազգային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու համար։
 
«Ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու և միլիոնավոր անօթևան մարդկանց օգնելու համար միայն մեկ ելք կա`միավորել համաշխարհային հանրության ջանքերը»,- ԲՌԻԿՍ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նոյեմբերի 13-ին աշխարհը ցնցվել էր Փարիզում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունների աննախադեպ շարքով, որոնց հետևանքով մահացել էր129 մարդ, տուժել` ավելի քան 300-ը։ Այդ ողբերգական իրադարձություններից մեկ օր առաջ Բեյրութի հարավային արվարձանում բազմամարդ վայրում մահապարտները երկու ահաբեկչական գործողություն էին իրականացրել, որոնց զոհ էր դարձել 43 մարդ, վիրավորվել` 239-ը։ Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառների հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ աղետի պատճառն ահաբեկչությունն է։ Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով 224 մարդ էր զոհվել։
 
Միջոցառման ընթացքում կխոսվի նաև Ռուսաստանի Պետդումայի` աշխարհի խորհրդարանականներին ուղղված հայտարարության մասին։ Փաստաթղթում նշված է, որ պետք է հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել և միջազգային ահաբեկչության դեմ իրական պայքար սկսել։
 
Երևանում Sputnik մուլտիմեդիոն միջազգային մամուլի կենտրոնի ղեկավարն է Հասմիկ Սահակյանը։ Հեռախոսահամար` +374 (94) 18-33-77։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ