Կոնֆերանս՝ Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ` CerTour ծրագրի վերաբերյալ


Կոնֆերանս՝ Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ` CerTour ծրագրի վերաբերյալ

  • 27-11-2015 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Նոյեմբերի 27-ին, ժամը 10:00-ին` Սայն Հյուրանոցում (DoubleTree by Hilton Hotel), հասցե` ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2, 3-րդ հարկի Միլանո սրահում տեղի կունենա Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ` CerTour եզրափակիչ կոնֆերանսը, որին մասնակցելու են մասնագետներ Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև տուրիզմի, մասնավորապես ագրոտուրիզմի, ոլորտով հետաքրքրված ասոցիացիաների, տուրիստական գործակալությունների, հյուրատների ներկացուցիչներ:
Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան` CerTour ծրագրի համակարգող Գեորգ Ստամպուլիսը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
 
Լրագրողների համար ժ. 11:00-ին նախատեսվում է ճեպազրույց և անհատական շփումներ միջոցառման մասնակիցների հետ:
Նոյյան տապան   -   Իրադարձություն