Գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ՝ Սևանա լճի Ձկնգետ գետի գետաբերանին


Գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ՝ Սևանա լճի Ձկնգետ գետի գետաբերանին

  • 27-11-2015 10:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի /Ծովագյուղ համայնք/գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվելու է գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ: 
 
Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ՝ 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության  2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի  միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով: 
Լրագրողների տեղափոխումը հարմարավետ միկրոավտոբուսով կիրականացվի 27.11.2015թ. ժամը 10:30-ին` Հանրապետության հրապարակ, Կառավարական 3-րդ շենքի դիմացից: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ներին և լրագրողներին խնդրվում է իրենց մասնակցությունը հաստատել մինչև 26.11.2015թ. ժամը 19.00-ը 011-818-517 կամ 099-07-97-57 հեռախոսահամարներով:
Նոյյան տապան   -   Իրադարձություն