Շնորհանդես՝ «Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» ձեռնարկի


Շնորհանդես՝ «Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» ձեռնարկի

  • 27-11-2015 16:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Նոյեմբերի 27-ին ժ. 16:00-ին, Կոնգրես հյուրանցի Պիկասո սրահում  տեղի կունենա Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ միջոցներով ֆինանսավորվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում մշակված «Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» ձեռնարկի շնորհանդեսը։ 
 
Այս ձեռնարկը սկսնակ ֆերմերներին և գյուղատնտեսական ոլորտի գործարարներին հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել ջերմոցային տնտեսությունների հիմնադրման և շահագործման համար անհրաժեշտ պայմանների, քայլերի և միջոցների մասին:  Ձեռնարկը պատրաստել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս