<<Ֆորպոստարտ պրոդաքշընը>> ներկայացնում է Դիմա Բիլանին մոլորակի թիվ մեկ սառցե շոուի շրջանականերում


<<Ֆորպոստարտ պրոդաքշընը>> ներկայացնում է Դիմա Բիլանին մոլորակի թիվ մեկ սառցե շոուի շրջանականերում

  • 05-03-2016 00:56:40   | Հայաստան  |  Համերգ
 
<<Ֆորպոստարտ պրոդաքշընը>> ներկայացնում է Դիմա Բիլանին մոլորակի թիվ մեկ սառցե շոուի շրջանականերում:
Դիմա Բիլանի առաջին համերգը Ֆորպոստարտ պրոդաքշընը կազմակերպել էր 9 տարի առաջ:
 
Շոուի մի բաժնում նոր ծրագրով ելույթ կունենա Դիմա Բիլանը. Նախագծի պրոդյուսեր Արի Զաքարյանը և նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը համարելով, որ նրանց հետ կապված է մի ամբողջ պատմություն, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ մեր հասարակությունը շատ երաժշտասեր է, որոշեցին հատուկ Հայաստանի համար այդ շոուն անցկացնել նոր ձևաչափով՝ սիրված երգչի մասնակցությամբ: Մենք ձեզ նվիրեցինք լավագույն օր 2015 թվականի նոյեմբերի 13-ին, այս տարի մենք ձեզ կնվիրենք լավագույն օրեր մարտի 5-ին, ապրիլի 26-ին, ինչպես նաև՝ մայիսին և նոյեմբերին:
 
24 մայիսի 2008 թվական – ելույթ Եվրատեսիլի եզրափակչում ռուսական գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի և հունգար ջութակահար Էդվին Մարտոնի հետ:
 
2008 թվական – քվեարկության արդյունքներով հավաքելով 272 միավոր դարձավ առաջին ռուս երգիչը, ով հաղթեց մրցույթում և արժանացավ «Բյուրեղապակյա բարձրախոս» հատուկ մրցանակի:
 
Ուստ-Ջեգուտի Մոսկովսկի ավանի երաժշտական դպրոցը անվանակոչել են Դիմա Բիլանի անունով:
 
Որպես հաղթող, Դիմա Բիլանն իր ելույթով բացեց 2009 թվականի Եվրատեսիլը: Ելույթը բեմականացված էր և կայանում էր նրանում, որ երգիչը բեմում վազելով փշրում էր իր ճանապարհի «աղյուսե պատերը», խորհրդանշելով Եվրատեսիլի բարձունքները գրավելու խոչընդոտների հաղթահարումը: Ապա նա ճախրելով հադիսատեսի գլխավերևով՝ իջավ բեմի վրա և կատարեց իր հաղթական «Believe» երգը:
 
2011 թվականի Եվրատեսիլի եզրափակչում Դիմա Բիլանը մասնակցեց որպես Ռուսաստանի ազդարար՝ մարդ, ով հայտնում էր ռուսաստանցի հանդիսատեսի քվեարկության արդյունքները:
 
2012 թվականին Դիմա Բիլանը և Յուլյա Վոլկովան Եվրատեսիլի ազգային ընտրափուլում կատարելով «Back to Her Future» զուգերգը, գրավեցին 2-րդ տեղը:
 
2016 թվականի մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն:
 
Նոյյան տապան   -   Համերգ