«Սառույցի թագավորները» աննախադեպ շոու՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ
05-03-2016 19:00:00 | Հայաստան | Համերգ
2016 թվականի մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն: «Սառույցի թագավորները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել:
Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոն հրավիրել է լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին: Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք: 3 ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը:
Ծրագրում ընդգրկված են Դիմա Բիլանի ելույթը և կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի պարային ամենավառ կատարումները, ինչպես նաև գեղասահքի անվանի աստղերի ամենափայլուն ելույթները, որ նրանց բերել է համաշխարհային հաջողություն և ճանաչում: Սառցե ակրոբատ Սերգեյ Յակիմենկոն կցուցադրի իր՝ չմուշկներով ցատկը սառցե բեմի վրա կայանված ավտոմեքենայի վրայով: Սառցե բեմի արքա Եվգենի Պլյուշչենկոն, ով հիացնում և կախարդում է հանդիսականին իր բացառիկ արհեստավարժությամբ և փայլուն վարպետությամբ, կրկին կփայլի շոուի հատուկ հյուրի՝ էստրադային ջութակահար, երգահան, պրոդյուսեր, դերասան, «Ս.Ս. Պրոկոֆևի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախումբ» արվեստների միջազգային կենտրոնի մենակատար, մանկապատանեկան գեղարվեստական ստեղծագործության «Բաց Եվրոպա» Մոսկովյան II միջազգային փառատոն-մրցույթի և «Երկրի հարստությունը» (2008) նախագծի գրան-պրի մրցանակակիր Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Նախագծի հատուկ հյուրն է սիրված երգիչ Հայկոն, ով 2007 թվականին ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ մրցույթում՝ իր հեղինակած «Anytime you need» երգով: Մասնակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը, գեղեցկագույն երաժշտական նվագակցումը, ինչպես նաև հատուկ լուսային և ձայնային լուծումները իսկական նվեր կլինեն այս դիտարժան սպորտի սիրահարների համար:
Տոմսերը վաճառվում են Երևանի բոլոր տոմսարկղերում: Բաց մի թողեք համաշխարհային թիվ 1 սառցե շոուն՝ գումարած սիրված երգիչ Դիմա Բիլանի համերգը: