Համերգ` նվիրված «Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին


Համերգ` նվիրված «Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին

  • 03-05-2016 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մայիսի 3-ին ժամը 19:00-ին Կոմիտասի  թանգարան-ինստիտուտում կկայանա «Սպեղանի» երգչախմբի 20-ամյակին նվիրված համերգ: 
Ծրագիրում կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և  Ջեննի Ասատրյանի խմբերգերը: Առաջին անգամ կկատարվի Ջեննի Ասատրյանի հինգ խմբերգները Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված. ՍԵՐ  ՈՒ  ՋԵՐ, ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՆՁ, ԱՂՈԹՔ, ԽՈՐՈՒՆԿ  ՈՒ  ՄՈՒԳ…
 
Երգչախմբի կատարմամբ կհնչի Երվանդ Երկանյանի «ՍԻՐԻՈՒՍ» ստեղծագործությունը, որը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երգչախմբի կենսագրության մեջ:
«Սպեղանի» երգչախումբը հայ ժողովրդի դարերի ճակատագրի գեղարվեստական մարմնավորումն է՝  տառապել, հաղթահարել ու վերածնվել:  1996-ին  արցախյան պատերազմի կրակից ծնված երգչախումբը շարունակում է գործել ի հիշատակ նահատակների: 
Արդի խմբերգային զարգացման գործում իր կարևոր ներդրումն ունեցող ՞Սպեղանի՞ երգչախումբը շարունակում է իրականացնել նոր ծրագրեր և մտահղացումներ, նպաստել ազգային խմբերգային արվեստի զարգացմանն ու տարածմանը: Երգչախումբը մեծ համբավ և ճանաչում ունի համաշխարհային երաժշտական հասարակայնության շրջանում, համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիտվայում՝ մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և արժանանալով Առաջին մրցանակների: 2016-ի ամռանը երգչախումբը հրավիրված է Սանկտ-Պետերբուրգ մասնակցելու Հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին:
Կոմպոզիրոր Երվանդ Երկանյանը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի նշանավոր  ներկայացուցիչներից է: Ծնվել է 1951 Գյումրիում: 1993-ին հայ հոգևոր երաժշտության կատարման և տարաշման համար արժանացել է Մեծի Տանն Կիլիկիոյ ՞Մեսրոպ Մաշտոց՞ շքանշանի: 2000-2007-ին ղեկավարել է Լիբանանի Համզգայինի ՞Բարսեղ Կանաչյան՞ երաժշտական քոլեջը: 2009-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի երաժշտության ոլորտում: 2011-ին ստացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: Երկանյանի ստեղծագործությունները կատարվել և հրատարակվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, Հարասլավիայում, Արգենտինայում, Լիբանանում: կոմպոզիտորի աշխարհիկ ու հոգևոր խմբերգերի գունապնակը բազմաշերտ ու նրբերանգ է: Երկանյանի բազմաժանր գործունեությունը իր ուրույն տեղն ունի հայ երաժշտարվեստում: 
Ջեննի Ասատրյանը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի վառ  ներկայացուցիչներից է: Ծնվել է 1949 Երևվանում: Երևանի պետական կոնսերվատորիայի երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոս է:  2013-ին  Սանկտ-Պետերբուրգում կայացած կոմպոզիտորական միջազգային մրցույթում արժանացել է Երկրորդ մրցանակի:  Ջ. Ասատրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների. բալետ ՞Քաջ Նազար՞, կանտատ «Տարվա եղանակներ» Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, հոգևոր կանտատ «Տեր լուր ձայնի իմում», օրատորիա ՞Մոխիրների մեջ՞, «Արևածագ» լարային նվագախմբի համար, սոնատներ ֆլեյտայի, թավջութակի համար, 2 լարային քառյակ, վոկալ-գործիքային պատկերներ Մ. Մեծարենցի խոսքերով, 40-ից ավել խմբերգեր և այլն:
 
Հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝  Սարինա Ավթանդիլյան
Նոյյան տապան   -   Համերգ