Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում ներկա գտնվել համագործակցությանը նվիրված միջոցառմանը


Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում ներկա գտնվել համագործակցությանը նվիրված միջոցառմանը

  • 04-05-2016 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի և «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի» համագործակցության արդյունքում մշակվել է իր տեսակի մեջ եզակի նոր մագիստրոսական ծրագիր` «Բանկային մենեջմենթ», որը կմեկնարկի 2016 թվականի սեպտեմբերին: 
 
Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այս ծրագրով մագիստրատուրայի երկու տարիների ընթացքում մեր ուսանողները իրենց բակալավրի կրթական ծրագրով ստացած գիտելիքները լրացնում և կատարելագործում են ֆինանսաբանկային պրակտիկ գիտելիքներով: Երկու կազմակերպությունների բազմամյա փորձ ունեցող մասնագետների մշակած ծրագիրը նպատակ ունի հանրությանը ապացուցել, որ հնարավոր է, անգամ ՀՀ ներկայիս դժվարին տնտեսական պայմաններում, մեր ուսանողներն ավարտելուն պես գտնեն աշխատանք ֆինանսաբանկային ոլորտում և լինեն մրցունակ բանկային ոլորտում մեծ փորձ ունեցող աշխատակիցների շրջանում: 
Ուսումնառության ընթացքում բացի խորը մասնագիտական պրակտիկ գիտելիքներից՝ ուսանողներին են ներկայացվելու ՀՀ տարածքում գործող 19 բանկերում եւ  30 վարկային կազմակերպություններում գործող հաշվապահական ծրագրերը, ինչը նրանց հնարավորություն կտա առաջին իսկ օրվանից աշխատել բանկային տարբեր համակարգերով: 
Մագիստրոսի կրթական ծրագիրը նաև յուրօրինակ է նրանով, որ դասընթացի վերջում, ի տարբերություն ՀՀ-ում գործող այլ ԲՈՒՀ-երի, շրջանավարտներին տրվելու է երեք փաստաթուղթ՝
1. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ի կողմից տրվող ավարտական վկայական` պետական նմուշի դիպլոմ,
2. «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից տրվող բանկային աշխատակցի նվազագույն գիտելիքների համապատասխանության վկայական,
3. ՀՀ ԿԲ կողմից սահմանված  Բանկի  մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական` տրված ՀՀ ԿԲ կողմից: 
Պետք է նշել, որ առաջին անգամ Հայաստանում մագիստրատուրայի ուսանողների ստացած գիտելիքները ստուգվելու են եռաստիճան ստուգման համակարգով: Եթե ՀՀ մյուս ԲՈՒՀ-երը մագիստրատուրայի ավարտական քննություններն անցկացնում են հենց իրենց ԲՈՒՀ-ի ստուգող հանձնաժողովի կողմից, ապա մեր մագիստրոսները հանձնում են քննություններ՝
1. «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ի քննական հանձնաժողով, մագիստրոսի դիպլոմ,
2. «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Թեստային Կենտրոն» համակարգչային քննություն, բանկային աշխատակցի նվազագույն գիտելիքների համապատասխանության վկայական,
3. ՀՀ Բանկերի միություն համակարգչային քննություն,  Բանկի  մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական` տրված ՀՀ ԿԲ կողմից: 
Սիրով հրավիրում ենք Ձեզ 2016 թվականի մայիսի 4-ին, ժամը 12:00-ի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում ներկա գտնվել համագործակցությանը նվիրված միջոցառմանը, որին կհաջորդի կողմերի միջև համագործակցության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: 
Միջոցառումը տեղի կունենա ԵՏԿԱ (Դավիթ Անհաղթ 10), կենտրոնական մասնաշենքի նիստերի դահլիճում (307 սենյակ):
 
      
Նոյյան տապան   -   Իրադարձություն