«Կոալա» փառատոն՝ ի աջակցություն հղի կանանց և մանուկների


«Կոալա» փառատոն՝ ի աջակցություն հղի կանանց և մանուկների

  • 18-06-2016 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հունիսի 18-19-ին, ժամը՝ 10:00-20:00-ն, ՀՀ նկարիչների միության շենքում (Երևան, Աբովյան 16) «Ինդիգո» մանկական ակումբը «Փի Էս» փրոդաքշնի հետ համատեղ կազմակերպում են «Կոալա»` հղի կանանց և մանուկների առաջին փառատոնը։
 
Փառատոնի նպատակ՝ աջակցել ապագա մայրիկներին և երիտասարդ ծնողներին գտնել առաջնային հարցերի լուծումներ ընտանիքի պլանավորման, երեխայի ծննդի և դաստիարակության վերաբերյալ:
 
Փառատոնի թիրախային խումբ՝ հանդիսանում հղի կանայք, երիտասարդ ամուսնական զույգերը, նորաթուխ ծնողները, ապագա մայրիկներն և հայրիկները, երեխաները, ոլորտի մասնագետները և բոլոր հետաքրքրվող անձինք:
 
Փառատոնի ընթացքում կազմակերպություններն ու անհատները հնարավորություն կունենան ցուցահանդես-վաճառքին ներկայացնել երեխաների և հղի կանանց համար նախատեսված ապրանքներ և ծառայություններ, որոնց շնորհիվ վերջիններիս կյանքը դառնում է առավել հարմարավետ և անվտանգ: Մասնակիցները կարող են շփվել իրենց պոտենցիալ հաճախորդների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերել նոր կապեր և շուկայի զարգացման հնարավորություններ:
 
Ծնողներին կընձեռնվի բացառիկ հնարավություն ստանալ խորհրդատվություն մանկաբարձության/մանկաբուժության, սննդաբանության, ատամնաբուժության, հոգեբանության և այլ բնագավառների առաջատար մասնագետներից, մասնակցել նորածնի առաջնային խնամքի, հիգիենայի պահպանման վերաբերյալ և հղիների յոգայի վարպետության դասի, լսել պորտալարի միջոցով ցողունային բջիջների պահպանման, ճիշտ սնվելու և կերակրելու, երեխայի դաստիարակման նրբությունների, խոսքի զարգացման և այլ կարևոր թեմաների մասին: Ընտանիքի բոլոր անդամները կարող են մասնակցել ամբողջ օրվա ընթացքում անցկացվող մրցույթներին, ֆոտոսեսիաներին, վարպետության դասերին և կատարել շահավետ գնումներ տեղում:
 
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/koalafestarmenia/: 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն