Հանրահայտ սոմելյե Իվան Բաչուրինը Հայաստանում կանցկացնի բացառիկ վարպետության դասընթաց-համտես


Հանրահայտ սոմելյե Իվան Բաչուրինը Հայաստանում կանցկացնի բացառիկ վարպետության դասընթաց-համտես

  • 02-06-2016 19:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հունիսի 2-ին, ժամը՝ 19:30-ին, «Փարիզ» հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող «Մոնմարտր» ռեստորան և կոկտեյլ-բարում Հայաստան հատուկ այցով ժամանած հանրահայտ սոմելյե Իվան Բաչուրինին միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բլոգերների համար կանցկացնի բացառիկ վարպետության դասընթաց-համտես:  
 
Միջոցառման ընթացքում սոմելյե Իվան Բաչուրինը հյուրերին կներկայացնի վիսկիի ստեղծման և զարգացման պատմությունը, կծանոթացնի վիսկիի օգտագործման մշակույթին, ծեսին և ավանդույթներին, համտեսման կանոններին և գաղտնիքներին: 
Համտեսի համար Բաչուրինը ընտրել է աշխարհի վիսկի գնահատողների շրջանակում ամենահայտնի և որակի բազմաթիվ մրցանակների արժանացած շոտլանդական լեգենդար Glenmorangie վիսկին, որի տարբեր տեսակների փորձարկման և կարծիքների փոխանակման միջոցով մասնակիցները կճանաչեն  և իրենց համար կբացահայտեն վիսկիի առեղծվածը: 
Վարպետության դասընթաց-համտեսի ընթացքում Իվան Բաչուրինը անմիջական շփման մթնոլորտում կպատասխանի լրագրողների հարցերին: 
 
Վիսկին փիլիսոփայություն է: Այն միայն սիրելը բավական չէ, այն հասկանալ է պետք: 
Իվան Բաչուրին
 
Իվան Բաչուրինը ազգությամբ ուկրաինացի առաջատար և հայտնի սոմելյե է՝ վիսկիի և գինու: 2000 թվականից սկսած աշխատել է որպես բարմեն՝ անընդհատ ուսումնասիրելով և հետաքրքրվելով ալկոհոլային խմիչքների պատմությամբ, բաղադրությամբ և տեսակներով: 2006 թվականին ավարտել է Դմիտրի Սիդկորենկոյի անվան սոմելյեների դպրոցը՝  ստանալով սոմելյեյի մասնագիտական որակավորում: 2008 թվականից հանդիսանում է Ա. Սավչենկոյի անվան  վիսկի գնահատողների համաուկրաինական ակումբի և Ուկրաինայի սոմելյեների ասոցիացիայի անդամ: 2009  թվականին ճանաչվել է Ուկրաինայի լավագույն սոմելյե և Ուկրաինայի սոմելյեների և գինեգործների մրցույթի կույր համտեսի հաղթող: Մասնակցել է նաև սոմելյեների  Եվրոպայի 2010 թվականի  առաջնությանը: 2010 թվականից «Ուկրաինայի լավագույն սոմելյե» մրցույթի ժյուրիի հանձնաժողովի մշտական անդամ է: Դասավանդում է Ուկրաինայի՝ սոմելյեների առաջատար դպրոցներում, հանդիսանում է  համտեսի մի շարք թրեյնինգային ծրագրերի հեղինակ: 2010 թվականին հիմնադրել է “Spirit Club” վիսկիի գնահատողների ակումբը: Ուկրաինայի լավագույն “Whisky Corner”  ռեստորանի ավագ սոմելյեն է:
Իվան Բաչուրինը Louis Vuitton Moet Hennessy-ի բրենդ ամբասադորն է ԱՊՀ երկրներում:
Մասնագիտական գործունեության ընթացքում Բաչուրինը այցելել է Մեծ Բրիտանիայի թվով 54 վիսկիի ծխեցման կայաններ և պլանավորվում է ևս 52 այց:
 
Միջոցառմանը  հավատարմագրվելու համար խնդրում ենք կապ հաստատել` 
միջոցառման պաշտոնական PR-գործընկեր  SPRING PR-ընկերություն
PR-պատասխանատու` Մարիամ Սաֆարյան, Հեռ.`+37410 500561; +37493 232519
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն