Հուշ-երեկո՝ նվիրված Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյակին


Հուշ-երեկո՝ նվիրված Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյակին

  • 04-06-2016 19:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
       Հունիսի 4-ին, ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո` նվիրված գրող, բանաստեղծ, երգիծաբան Արամայիս Սահակյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին: Երեկոյի բեմադրիչն է Տիգրան Գասպարյանը, նկարիչ՝ Կարեն Ասլանյան, երեկոն կվարեն Աշոտ Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը:
 
     Հոբելյանական երեկոյին ելույթի խոսքով հանդես կգան ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, մի շարք ճանաչված մտավորականներ: Այնուհետև, կցուցադրվի Արամայիս Սահակյանի կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ:
    Երեկոյի ընթացքում՝ ճանաչված երաժիշտների կատարմամբ կհնչեն Ա. Սահակյանի խոսքերով գրված երգեր, իսկ երիտասարդ դերասանները կընթերցեն հատվածներ նրա քնարական պոեզիայից:  
 
Նոյյան տապան   -   Մշակույթ