Մայիսի 31-ին, ժամը 12:00-ին Peoplemeter մամուլի ակումբում (Royal Tulip Hotel Yerevan, 2-րդ հարկ` «Օվալ» սրահ), ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ, տեղի կունենա սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի մամուլի ասուլիսը:
Թեման` Ծխելիության մակարդակը վերջին 30 տարվա ընթացքում: Սոցիոլոգը կներկայացնի հետազոտության արդյունքները, թիրախային խմբերը և պայքարի հնարավոր միջոցները:
Peoplemeter մամուլի ակումբի համակարգող` Քրիստինա Միրզոյան