Sputnik Արմենիա. Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի ասուլիսը


Sputnik Արմենիա. Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի ասուլիսը

  • 31-05-2016 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Մայիսի 31-ին՝ ժամը 14.00, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկազմակերպվի Հարությունյանի անվան բացառիկ քառյակի մամուլի ասուլիսը
 
 
Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկազմակերպվի Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի ասուլիսը
 
Քառյակը 6 համերգ է ունեցել Չինաստանի 6 քաղաքում և ջերմ ընդունելության արժանացել։ Համերգների ընթացքում ներկայացվել են Բախի, Մոցարտի, Բիզեի, Չայկովսկու, Պրոկոֆևի, Ռախմանինովի, Խաչատրյանի և Հարությունյանի հանրահայտ ստեղծագործությունները։
 
Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային, դաշնամուրային քառյակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 28-ին, սակայն արդեն մեծ համբավ է ձեռք բերել։
 
Քառյակը մայիսին թողարկել է իր անդրանիկ ձայնասկավառակը, որը նույնպես կներկայացվի ասուլիսի ընթացքում։
 
Հյուրախաղերի մասին իրենց տպավորությունների և առաջիկա ծրագրերի մասին կպատմեն մամուլի ասուլիսի մասնակիցները։
 
Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ)։
 
 
 
Հավատարմագրում
Հասմիկ Սերգեյի Սահակյան
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար
Հեռ.` +374 (10) 60-0130
Բջջ.` +374 (94) 18-3377
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս