Բացում՝ Մխիթար Գոշի հուշարձանի


Բացում՝ Մխիթար Գոշի հուշարձանի

  • 31-05-2016 11:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 31-ին, ժամը 11.00-ին  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի վարչական շենքի բակում՝ ք.Երևան, Զաքիյան 2 հասցեում տեղի կունենա Մխիթար  Գոշի հուշարձանի բացման արարողությունը:
Վաղ միջնադարի Վարդապետի դիմաքանդակի հեղինակն է հայտնի քանդակագործ, քանդակային կոմպոզիցիաների վարպետ Ղուկաս Չուբարյանը (Չուբարը) (16.06.1923 - 23.03.2009): 
 
Հուշարձանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին նվիրաբերել է ՀՀ վաստակավոր բժիշկներ, բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը։
Արարողությանը  մասնակցելու են իրավական, քաղաքական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ: 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ