Տոնական միջոցառում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում


Տոնական միջոցառում՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

  • 01-06-2016 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին, ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա տոնական ուրախ միջոցառում, որին կմասնակցեն զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների երեխաները և թոռները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ կունենան մանկական համույթներ, կրկեսային խմբեր, կկազմակերպվի մանկական գնացքով էքսկուրսիա վարչական համալիրի տարածքում:
 
Տոնական միջոցառումը լուսաբանող լրագրողների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր ազատ է:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն