Միջոցառում՝ «Մենք տարբեր ենք ու հավասար» խորագրով


Միջոցառում՝ «Մենք տարբեր ենք ու հավասար» խորագրով

  • 01-06-2016 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Վորլդ Վիժն Հայաստանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 2016թ. հունիսի 1-ին, ժամը 17:00-20:00-ը Հյուսիսային պողոտայի Տերյան-Թումանյան հատվածում կազմակերպում է «Մենք տարբեր ենք ու հավասար»  խորագրով միջոցառում: Միջոցառման նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների իրավունքների, ընտանեկան բռնությունների, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդիրների վրա:
 
Միջոցառմանը համերգով հանդես է գալու Alexandrapol Orchestra խումբը, ապահովելով տոնական մթնոլորտ: Մասնակիցները հնարավորություն կունենան նկարվելու սեռերի տարբերությունն ու հավասարությունը խորհրդանշող ֆոտոստենդների մոտ,  երեխաները սեղանների շուրջը կնկարեն, իսկ ծնողների և անցորդների համար կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողներին սպասվում են հաճելի անակնկալներ:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն