Միջոցառում՝ «Ես իրավունք ունեմ» խորագրով


Միջոցառում՝ «Ես իրավունք ունեմ» խորագրով

  • 01-06-2016 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ փաստաբանների պալատը հունիսի մեկին հրավիրում է Զաքիյան-Խորենացի փողոցների հարակից տարածքում գտնվող Մանկական զբոսայգի՝ միասին նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ուրախ համերգ տոնակատարությունը, հյուրասիրությունը, գեղեցիկ շոու ծրագիրը կամբողջացնեն երեխաների տոնական ժամանցը: Նախատեսվում է նաև Փաստաբանների պալատի և Save the Children Armenia-ի կողմից հայտարարված «Ես իրավունք ունեմ» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների մրցանակների հանձնում: 
Միջոցառումը կսկսվի ժամը 17-ին:
Նոյյան տապան   -   Իրադարձություն