Տնտեսական ֆորում՝ «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան–համագործակցություն» խորագրով


Տնտեսական ֆորում՝ «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան–համագործակցություն» խորագրով

  • 04-06-2016 11:00:00   | Կորեայի Հանր.  |  Իրադարձություն
     Հունիսի 4–ին Ծաղկաձոր քաղաքում ժամը 11–ին «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի դահլիճում աշխատանքն է սկսում «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան–համագործակցություն» ամենամյա Տնտեսական ֆորումը, որը կայանում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այն վարելու է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ 
            Մասնակցելու են նախարարներ, դեսպաններ, պետական և հասարակական կազմակերպությունների ու խոշոր ընկերությունների ղեկավարներ, Մոսկվայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հանրապետությունների, Յակուտիայի առևտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ, հյուրեր։ Տնտեսական ֆորումի հիմնական թեման է «Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորությունները»։ Լինելու են լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների բիրժա և երկկողմանի բիզնես հանդիպումներ։ Ժամը 13–ին լինելու է մամուլի ասուլիս, որից հետո լրագրողները կվերադառնան Երևան։
   Ֆորումը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենցենտր» կենտրոնը։
   Հարգելի կոլեգաներ, լրագրողների համար նախատեսված մեքենան Ծաղկաձոր կմեկնի հունիսի 4–ի առավոտյան ժամը 9–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի մուտքի մոտից (Երևան, Խանջյան 11)։  Տեղափոխման և կազմակերպական այլ հարցերը արդյունավետ կազմակերպելու նպատակով խնդրվում է Ձեր լրատվական ծառայության մասնակցության և լրագրողների քանակի վերաբերյալ զանգահարել ամենաուշը մինչև հունիսի 3–ի կեսօր հետևյալ հեռախոսահամարով՝ 091–42–30–21՝ Վրեժ Սարուխանյանին։ 
   
 ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն