Տոնակատարություն՝ Արմավիրի և Լոռու մարզերում


Տոնակատարություն՝ Արմավիրի և Լոռու մարզերում

  • 02-06-2016 16:00:00   | Արմավիրի մարզ  |  Իրադարձություն
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) մանկական մեծ տոնակատարություն է կազմակերպում Արմավիրի և Լոռու մարզերում:  
 
Հունիսի 2-ին՝ ժամը 16:00-ին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի 100-ավոր երեխաներ կմասնակցեն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մոտ կայանալիք միջոցառմանը:
 
Երկուշաբթի՝ հունիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, լոռեցի մանուկները կմասնակցեն Դսեղում՝ Թումանյանի արձանին հարող հրապարակում իրականացվող տոնին:
 
Լրագրողների մեկնումը և վերադարձը կազմակերպում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը: Մասնակցության համար խնդրում ենք կապ հաստատել COAF մեդիա հարաբերությունների համակարգող Անահիտ Էվոյանի հետ՝ 094 30 82 15 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն