Վարդավառի տոնակատարությունը կնշվի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում


Վարդավառի տոնակատարությունը կնշվի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

  • 02-07-2016 17:00:00   | Արագածոտնի մարզ  |  Իրադարձություն
Հուլիսի 2-ին, ժամը 17:00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը կներկայացնի Վարդավառի տոնը:
 
Տոնակատարությունը սկիզբ կառնի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցում՝ խնձորի օրհնության կարգով, ապա մասնակիցները թանգարանի առջև կդիտեն լարախաղացի ելույթը, կհամտեսեն Վարդավառի ավանդական քաղցրեղենը: Տոնակատարության ընթացքում «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը կներկայացնի Վարդավառի տոնը, իսկ «Արեգ» խումբը կկատարի ազգագրական երգեր ու պարեր: Վարդավառի տոնը կեզրափակվի ավանդական ջրոցիով:
 
Մուտքն ազատ է:  
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն