Հանդիսավոր արարողություն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 15-ամյակի


Հանդիսավոր արարողություն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 15-ամյակի

  • 30-06-2016 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հունիսի 30-ին, ժամը 18:00-ին, «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում (հասցե՝ Իտալիայի փող., 1 շենք) տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 15-ամյակին նվիրված  հանդիսավոր արարողությունը:
 Համալսարանը երկրորդ անգամ նախաձեռնել է Հայաստանում նախադեպը չունեցող շրջանավարտների տեղեկատուի հրատարակությունը և ներկայացումը հանրությանը: Ինչպես դա ընդունված է լավագույն բուհերում, այս տեղեկատուն ներկայացնում է մեր համալսարանի շրջանավարտների աշխատանքի տեղավորման աստիճանը և զբաղվածության ոլորտները:  
 
Արարողությանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին,  Հայաստանում ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն