«Ազնվամորու տարածաշրջանային փառատոնը»՝ Արագած համայնքում


«Ազնվամորու տարածաշրջանային փառատոնը»՝ Արագած համայնքում

  • 30-07-2016 11:00:00   | Արագածոտնի մարզ  |  Իրադարձություն
Հուլիսի 30-ին ժամը 11:00-16:00-ն  քառագագաթ Արագած լեռան լանջերին սփռված Արագած համայնքում տեղի կունենա «Ազնվամորու տարածաշրջանային փառատոնը», 
 
Տարածաշրջանի համայնքներից ազնվամորի արտադրողները և արտադրողների խմբերը կհավաքվեն մեկ վայրում՝ ներկայացնելու և հյուրասիրելու ալպիական ազնվամորի, լեռնային և դաշտային բարիքներ: 
Փառատոնի շնորհիվ անհատ գնորդները և կազմակերպությունները հնարավորություն կունենան տեղում անմիջապես ազնվամորի արտադրողից գնելու ազնվամորի, ինչպես նաև փոխանակվել տվյալներով հետագայում գնումներ անելու համար՝ սատարելով տեղական արտադրողին և նպաստելով համայնքների տնտեսական զարգացմանը: 
 
Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով, մրցույթներով և, իհարկե, հյուրընկալ ու հումորով ապարանցիների ջերմ ընդունելությամբ: 
Պաշտոնական բացումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 30-ին, ժամը 11:00, որն  իրականացնելու է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:
 
Տեղափոխումն ապահովում ենք:
Մանրամասների և գրանցման համար խնդրում ենք զանգահարել 
095/091 02 33 86 հեռախոսահամարներով:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն