Տեղի կունենա ՙՙԱրի տունՙ ծրագրի վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը
01-08-2016 10:30:00 | Հայաստան | Իրադարձություն
Օգոստոսի 1-ին, ժամը 10:30-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա Արի տուն ծրագրի 2016թ. վեցերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: (Հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ)
Նշենք, որ ծրագրի երրորդ փուլին կմասցնակցեն 132 պատանիներ ու աղջիկներ աշխարհի 18 երկրից՝ Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Էստոնիա, Լիտվա, Վրաստան, Աբխազիա, Կանադա, Ֆրանսիա, Իռլանդիա, Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Հունաստան, Բելգիա, Իրաք, Քուվեյթ, Իրան, Սիրիա: