Ցուցահանդես` նվիրված Էրեբունի - Երևանի 2798 ամյակին


Ցուցահանդես` նվիրված Էրեբունի - Երևանի 2798 ամյակին

  • 07-10-2016 10:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
 
«ՊանԱրմենիան Էքսպո» 2016 ցուցահանդեսը անցկացվում է ԱՊՀ երկրների Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդի բարձր  հովանու ներքո:
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը ներկայացնում են իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիան Էքսպո» 2016 յոթերորդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը կկայանա 2016թ. հոկտեմբերի 07-09-ը «ԵՐԵՎԱՆ» Էքսպոկենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք) Հ.Հակոբյան 3 հասցեով:
 
«ՊանԱրմենիան Էքսպո» 2016 Ցուցահանդեսի նպատակը՝
 
Հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացում
Ստեղծել գործարար հարթակ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար
Խթանել հայրենական արտադրանքի արտահանմանը
Հայաստանի և արտերկրների միջև, համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանում,
Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում։
Թեմատիկ բաժինները՝
 
Առողջապահություն, Արդյունաբերություն, Բանկեր, Վարկային կազմակերպություններ, Բեռնափոխադրումներ, Գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, Զբոսաշրջություն, Ծառայություններ, Կրթություն, Հրատարակչություն, Շինարարություն, Կահույք:
 
«ՊանԱրմենիան Էքսպո» 2015 ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 120 կազմակերպություններ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից:
 
«ՊանԱրմենիան Էքսպո» 2016 ցուցահանդեսի կազմկոմիտեն համագործակցում է դեսպանատների և հյուպատոսարանների հետ: 
 
«ՊանԱրմենիան Էքսպո» 2016 ցուցահանդեսին ներկա են գտնվելու նախկին ԱՊՀ երկրների գործարարներ:
 
 
Ցուցահանդեսի պաշտոնական աջակիցներ` 
 
ՀՀ Կառավարություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Սփյուռքի նախարարություն
ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ Առողջապահության նախարարություն
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն
Երևան Քաղաքի քաղաքապետարան
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես