Ցուցադրություն՝ «ArmMod Fashion» նախագծի հերթական նորաձևության


Ցուցադրություն՝ «ArmMod Fashion» նախագծի հերթական նորաձևության

  • 08-10-2016 18:00:00   | Արագածոտնի մարզ  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 8-ին,  ժամը 18:00-ին տեղի կունենա «ArmMod Fashion» նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը, որն այս անգամ կանցկացվի «Armenia Wine» գինու գործարանում (Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ):
 
Նախագիծն  առաջին և միակ հարթակն է, որտեղ ամիսներ շարունակ սկսնակ մոդելավորողները հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց աշխատանքները, որոնց կողքին ներկայացվում են նաև հայկական հայտնի ապրանքանիշները:  Փորձելով համախմբել հայ արտադրողներին` նախագիծը նպատակ ունի աջակցել սկսնակ ստեղծագործողներին, նպաստել  հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը: Հավատարիմ մնալով իր կարգախոսին` «Հայկականը  նորաձև է»`  «ArmMod Fashion»-ը  կոչ է անում ընտրել և սատարել հայկական արտադրանքը:
 
Ցուցադրության կարգախոսն է՝ «Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական կոշիկ, հագուստ, աքսեսուարներ և ըմպում հայկական գինի»:
 
 
Ստորև ներկայացված է միջոցառման ժամանակացույցը: Խնդրում ենք հաստատել Ձեր ներկայությունը՝ նախապես ուղարկելով Ձեր լոգոն,  ներկայացուցչի անունը և ազգանունը նշված էլեկտրոնային հասցեին: Լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխումն ապահովում են միջոցառման կազմակերպիչները:
 
 
16:00 -   Ավտոբուսների մեկնում՝ Հանրապետության հրապարակից
 
17:00 - Հյուրերի ընդունելություն, կենդանի երաժշտություն և գինու հյուրասիրություն
 
18:00 - Նորաձևության ցուցադրություն
 
19:00 - Ֆուրշետ
 
20:20 - Ավտոբուսների մեկնում
 
 
 
Տեղեկությունների համար՝
Հեռ.`  094 21 61 34
Էլ. հասցե՝ armmodfashion@mail.ru
Հասցե` Արագածոտնի մարզ, Սասունիկ գյուղ, «Armenia Wine» գործարան
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն